Հայտնաբերեցին նաև պատժի կրումից խուսափողին
02.04.2016 09:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանութան Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավանի 5-րդ թաղամասի թիվ 5 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1998 թ. ծնված Մ. Պ.-ին, ով մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: