ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծխագլանակ, լուսային հրթիռ, նռնակի պայթուցիչ և 103 փամփուշտ՝ կամրջի տակ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ռոբոտների գործարան տանող կամրջի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Ռոբոտների գործարան տանող ճանապարհին գտնվող կամրջի տակ հայտնաբերել է ծխագլանակ, լուսային հրթիռ, նռնակի պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի 100 և 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: