Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն
21.03.2016 12:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Տիգրան Ս.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: