Թաքնվել չհաջողվեց
03.02.2016 10:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Տավուշի մարզային վարչությունների ծառայողները Երևան քաղաքի Լեոյի փողոցի տներից մեկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ավագ Ս.-ին, որը հունվարի 9-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: