Տղամարդը և կինը թունավորումից մահացել են
16.02.2015 15:37
Թունավորում
Փետրվարի 15-ին, ժամը 09.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1934 թ. ծնված Ֆելիքս Հովհաննիսյանը և 1930 թ. ծնված Սեդա Սարգսյանը թունավորումից մահացել են:
Պարզվել է, որ նրանք մահացել են գիշերը՝ տան ննջասենյակում, գազօջախին դրված կաթսայում եղած ուտելիքն այրվելու և դրանից առաջացած ծխից թունավորվելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: