ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղային կարգի հրավիրելու նպատակով ատրճանակից օդ է կրակել

Մայիսի 5-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի աղջիկ և հայտնել, որ Մաշտոցի պաղոտայում մի տղա իրեն հարվածել և փախել է:
Նույն օրը, ժամը 22.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի մոտից բաժին են հրավիրել 1990 թ. ծնված  Լիանա Ն.-ին: Նա հայտնել է, որ ոմն Արթուր ժամը 22.00-ի սահմաններում Ազատության Հրապարակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր աչքին և պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի  օդաճնշիչ ատրճանակից  3-4 անգամ կրակել է օդ` տղային կարգի հրավիրելու նպատակով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: 
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: