Տյումենի իրավապահների կողմից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով
11.04.2014 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 10-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գարիկ Գ.-ին, որը փետրվարի 5-ից ՌԴ Տյումենի մարզի Տյումեն քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: