ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տնայնագործական եղանակով պատրաստած թմրամիջոցը գործածելուց մի քանի օր անց հիվանդանոցում մահացավ

18.03.2013 11:02 Թունավորում

Մարտի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նարեկացու փողոցի տներից  մեկից թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված  Ղարիբ Մխիթարյանը:
Մեկնած օպերատիվ  խմբին նա հայտնել է, որ թունավորվել է իրենց տան հարևանությամբ գտնվող հանդամասում` բենզինից տնայնագործական եղանակով թմրամիջոց պատրաստելու և գործածելու հետևանքով:
Մարտի 16-ին, ժամը 09.10-ին,  հիվանդանոցից ոստիկանությունում կրկին հաղորդում է ստացվել. գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, «մարմնի ինտոկսիկացիա» ախտորոշմամբ Ղ. Մխիթարյանը հիվանդանոցում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: