ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տնից դուրս են հրավիրել և ծեծի ենթարկել

Նոյեմբերի 17-ին, ժամը 05.30-ին, 1985 թ. ծնված Գարիկ Բ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, իր ծանոթ 1985 թ. ծնված Էդվարդ Ք.-ն, իր եղբայրներ՝ 1987 թ. ծնված  Իշխան  և  1993 թ. ծնված  Նվեր Ք.-երի,  ընկերներ՝1989 թ. ծնված  Հայկ Ա.-ի ու 1993 թ. ծնված Հայկ Ս.-ի հետ, գալով Կարմիր գյուղ, տնից դուրս են հրավիրել իրեն՝ խոսելու մեքենայով տարել գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանին հարակից ճանապարհահատված, վիճաբանել իր հետ, ծեծի ենթարկել, բռունցքներով հարվածել գլխին և դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Գարիկ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: