1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տոնական հանդիսություններ

Տոնական հանդիսություններ
Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է: 95 տարի  հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման առաջին գծում: 
Ոստիկանի մասնագիտական տոնը նշվեց հանդիսավոր պայմաններում: 
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, ոստիկանության բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը, հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով հայ ոստիկանների բոլոր սերունդներին՝ ծաղկեպսակներ դրեցին Արամ Մանուկյանի և  Իրավակարգի զինվորի հուշարձաններին: 
Տոնական օրը  շարունակվեց  հանդիսավոր նիստով:
Քայլերգի հնչյունների ներքո դահլիճ բերվեցին  Հայաստանի Հանրապետության եւ ոստիկանության դրոշները: 
Հրապարակվեց  Հայաստանի Հանրապետության  նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:  Ոստիկանության մի խումբ աշխատակիցների Հանրապետության նախագահի կողմից հանձնվեցին  պարգեւներ:
Ոստիկանության օրվա  կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց եւ  ոստիկանության աշխատանքը բարձր գնահատեց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:   
Գործընկերներին շնորհավորանքի ջերմ  խոսք հղեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, և, մասնավորապես, կարևորեց.  «Մենք վերցրել  եւ կրում ենք այն լավը, որ թողել են մեր  ավագները: Նաեւ փորձում ենք շտկել, լրացնել բացթողումները, անել  ավելին»:
Մասնագիտական տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորեցին և պարգևներ հանձնեցին Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը, Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ոստիկանության տոնի կապակցությամբ շնորհավորանքներ եւ խրախուսանքներ եղան  ՀՀ Արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների կողմից:
 Տոնական հանդիսությանը մասնակցում էին և պարգևների արժանացան համակարգի 95-ամյա  վետերաններ Շուշիկ Գրիգորյանն ու Ավետիք Հակոբյանը, 89-ամյա Նիկոլայ  Մելիքջանյանը: 
Ոստիկանության պետի կողմից  պարգեւատրվեցին նաեւ համակարգի մի խումբ լավագույն աշխատակիցներ:
***
Ոստիկանության տոնը հանդիսությամբ նշեցին  պետական պահպանության գլխավոր վարչությունում: Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության սահմանների պաշտպանության  ժամանակ եւ ծառայողական  պարտականությունները կատարելիս զոհված  պետական պահպանության  աշխատակիցների հարազատները, վետերաններ:
  Պետական պահպանության  աշխատակիցներն ու զոհվածների հարազատները ծաղիկներ դրեցին  զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 
Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա  Մկրտումյանն այնուհետեւ  զրուցեց զոհվածների հարազատների հետ, վստահեցրեց, որ  իրենք միշտ նրանց կողքին են:

***
Ոստիկանության 95-ամյա  տարեդարձին նվիրված  միջոցառման երկրորդ մասը  նիստերի դահլիճում էր: Ընթերցվեց ոստիկանության պետ  Վլադիմիր Գասպարյանի ուղերձը, այնուհետեւ պարգեւներ հանձնվեցին ոստիկանության պետի հրամանով խրախուսվածներին:
Հանդիսությունն ավարտվեց տոնական համերգով: