ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տուապսե քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 20-ին, ժամը 16.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1990 թ. ծնված Էմիլ Հ.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 30-ից, ՌԴ Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքի իրավապահների  կողմից հետախուզվում է ՌԴ քրեական  օրենսգրքի 112 հոդվածի  2-րդ մասի մեղադրանքով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Էմիլ Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: