ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տունը հրկիզել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 02.10-ին,   ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 9-րդ շարքի թիվ 102 տանը պայթյուն է եղել և հրդեհ է:
Նույն օրը, ժամը 02.20-ին,  բաժին է ներկայացել  1944 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն և հայտնել, որ իր տունը հրկիզել է: 
Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, նշված տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շուրջ եղբայրների միջև առկա տարաձայնության պատճառով Ռաֆիկ Գ.-ն հրկիզել է  տունը, ինչի հետևանքով տունը և ներսում եղած գույքն այրվել են մասամբ:
Հրդեհը մարվել է ՀՀ ԱԻՆ թիվ 3 ՀՓՋ 1 մարտական հաշվարկի ուժերով:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: