Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ը հրկիզվել է. 7 զոհ
Հունիսի 6-ին ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1994 թ. ծնված Վանիկ Մարդոյանի վարած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.05-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի հատվածում` Գետավան գյուղի խաչմերուկում, դուրս գալով երթևեկելի գոտուց՝ բախվել է ճամփեզրի ծառին և հրկիզվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ` 1993 թ. ծնված Կարեն Խաչատրանը, 1991 թ. ծնված Գևորգ Պողոսյանը, 1993 թ. ծնված Արման Տոնոյանը, 1993 թ. ծնված Գասպար Ղուկեյանը, 1991 թ. ծնված Վահագ Ալբերտյանը և 1993 թ. ծնված Արթուր Բալյանը տեղում մահացել են:
Նյութերով զբաղվում է Ստեփանավանի քննչական բաժինը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: