ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տվել են խոստովանական բացատրություն

Ինչպես տեղեկացրել էինք. նոյեմբերի 13-ին,  ժամը 01.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ  զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա և ծեծել:  
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղի բնակիչներ ոմն Վաղո և Նորո ծեծի էին ենթարկել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ին` դեմքի և մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Վիգեն Դ.-ն նույն օրը, ժամը 02.00-ին, հրավիրվել էր բաժին և նրանից ընդունվել էր հաղորդում:  
Վիգեն Դ.-ին տրվել էր դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, 1964 թ. ծնված Նորիկ Հ.-ն և 1971 թ. ծնված Վաղինակ Ա.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: