ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տվել է ինքնախոստովանական բացատրություն

Հուլիսի 21-ին, ժամը 19.08-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցից «գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Արշավիր Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Արշավիր Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին,  Մամիկոնյանց փողոցի վերջնամասում գտնվող ավտոմեքենաների տեխսպասարկման կետի դիմաց   անհայտ անձն անհայտ առարկայով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 17.00-ին, 1990 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն  ներկայացել է ոստիկանություն և տվել ինքնախոստովանական բացատրություն, որ հուլիսի 21-ին, ժամը 16.00-ին, Արղության փողոցի թիվ 7 հասցեում գտնվող տեխսպասարկման կետի դիմաց մեկ անգամ ձեռքով հարվածել է Արշավիր Բ.-ի դեմքին, ինչի հետևանքով վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել, գլխի հետնամասով հարվածել գետնին և ստացել  վնասվածք:
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: