ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տվել է խոստովանական բացատրություն

30.06.2016 12:56 Գողություն
Հունիսի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1996 թ. ծնված Վալերիա Ս.-ն և հայտնել, որ երթուղային ավտոբուսում գողացել են դրամապանակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.20-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում Վալերիա Ս.-ն նկատել է, որ թիվ 27 երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ, 6  դոլար, բանկային քարտ և այցեքարտեր: 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 29-ին, ժամը 15.00-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: