Տրակտորը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
10.07.2014 11:55
ՃՏ պատահարներ
Հուլիսի 9-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կողերի կոտրվածքներով, կտրած վերքերով, գլխուղեղի ցնցում և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, նրա վարած «Բելոռուս Տ-52» մակնիշի տրակտորը Երևան-Մեղրի ճանապարհի 198 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: