Տրակտորը գլորվել է ձորը, տրակտորիստը մահացել է

Հուլիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի խոտհարքերից մեկում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տրակտորը գլորվել է ձորը. Տրակտորիստը՝ 60-ամյա Լորիկ Նավասարդյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: