Տրակտորն ընկել է ձորակը. տրակտորավարը և ուղևորը մահացել են
16.08.2021 10:25
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 54-ամյա Ջանիբեկ Բոշյանը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, Լոռու մարզի Շնող գյուղի Թբախլուտ հանդամասում հետընթաց կատարելիս ընկել է 20 մ խորությամբ ձորակը․ նա և 17-ամյա որդին՝ Գևորգ Բոշյանը, մահացել են:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: