1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տոնական միջոցառում նվիրված Հաղթանակի օրվան (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Տոնական միջոցառում նվիրված Հաղթանակի օրվան (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 9-ի առավոտյան, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներն ու վետերանները Հաղթանակի զբոսայգում ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի զոհված զինակիցների պայծառ հիշատակին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ շնորհավորեց Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան ազատամարտի վետերան ոստիկաններին:
Ոստիկանության պատվիրակությունը ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց նաև Անհայտ զինվորի շիրմին՝ ի նշան երախտագիտության և ի հիշատակ Մեծ հայրենականում հաղթանակը կռած և հանուն խաղաղության իրենց կյանքը զոհաբերած զինվորների: