ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն

Ապրիլի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Խանջյան փողոցում գտնվող կարաոկե ակումբներից մեկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Խ.-ին, 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ին և 1978 թ. ծնված Արմեն Ա.-ին և զեկուցագիր նեկայացրել, որ հիշյալ ակումբում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց, և նրանց վրա առկա են մարմնական վնասվածքներ:
Բերման ենթարկվածները հրաժարվել են հաղորդումներ տալուց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: