Ոստիկանները հուշահամալիրի տարածքում որսորդական հրացան հայտնաբերեցին
Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում գտնվող վագոն-տնակի մոտ զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
