Հերթական գրպանահատը՝ դիմակազերծ
Մարտի 28-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1993 թ. ծնված Սիլվա Ս.-ն և հայտնել, որ թիվ 28 ավտոբուսից իջնելուց նկատել է, որ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և բանկային քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մաշտոցի բաժնի ծառայողները մարտի 30-ին, ժամը 19.10-ին, Երևանի Լենինգրադյան և Սիսակյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: