Թունավորում
03.04.2017 11:53
Թունավորում
Ապրիլի 2-ին, ժամը 18:55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1973 թ. ծնված Գագիկ Ա.-ն, 2009 թ. ծնված Վարուժան Ա.-ն և 2012 թ. ծնված Տիգրան Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 1/3 տանը վերջիններս վատ զգալով՝ դիմել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: