Մահվան ելքով պատահար Երևան-Երասխ ճանապարհին
18.08.2017 11:19
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1981 թ. ծնված Հենրիկ Ավանեսյանին և դիմել փախուստի:
Հենրիկ Ավանեսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ օգոստոսի 18-ին, ժամը 3.30-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: