Քթի կոտրվածք պատճառողին հայտնաբերեցին
21.01.2016 15:41
Մարմնական վնասվածք
Հունվարի 14-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քթի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Ռազմիկ Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ Կատովսկու փողոցի տներից մեկի բնակիչ Աշոտը բռունցքով հարվածել է իր քթին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտը 1973 թ. ծնված Աշոտ Թ.-ն է, ով հունվարի 20-ին, ժամը 15.30-ին, բերման է ենթարկվել բաժին:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: