ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Շմոլ գազի և սննդային թունավորումներ

23.01.2017 10:57 Թունավորում

Հունվարի 21-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1979 թ. ծնված Նելլի Ե.-ն, 1987 թ. ծնված Սիմա Չ.-ն և 1986 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Նելլի Ե.-ն, Սիմա Չ.-ն և Սիրանուշ Հ.-ն թունավորումը ստացել են տան լոգարանում փայտի վառարանից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում, բոտուլիզմ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ Արուճ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 4 անձ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, 1979 թ. ծնված Անուշ Յ.-ն, 1999 թ. ծնված Արմինե Խ.-ն, 2002 թ. ծնված Սերգեյ Խ.-ն և 2000 թ. ծնված Գոհար Խ.-ն իրենց տանը կերել են պահածոյացված լոլիկ, ինչի հետևանքով ստացել են թունավորում:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***

Հունվարի 22-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել 1979 թ. ծնված Լարիսա Ղ.-ն, 2000 թ. ծնված Լիլիթ Վ.-ն, 2003 թ. ծնված Լինա Վ.-ն և 2009 թ. ծնված Լյովա Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում գտնվող գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:
Կատավում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 23.05-ին, «շմոլ գազի թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել 1963 թ. ծնված Արև Մ.-ն, 1994 թ. ծնված Մենուհի Գ.-ն, 2009 թ. ծնված Միլենա Թ.-ն, 2010 թ. ծնված Նարե Թ.-ն և 2012 թ. ծնված Սասուն Թ.-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, տանն իրենց կողմից տնային պայմաններում պահածոյացված «Շուշանի» թթու ուտելու հետևանքով:
Կատավում է քննություն:


***
Հունվարի 22-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Լիանա Շ.-ն, որդին` 2011 թ. ծնված Ալեք Ա.-ն, և դուստրը` 2008 թ. ծնված Սաթենիկ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են իրենց տանը գազի կաթսայի արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: