Գողությունը բացահայտվեց
27.04.2017 11:45
Գողություն
Ապրիլի 26-ին, ժամը 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 հասցեի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 44 միկրոավտոբուսի սրահում 1972 թ. ծնված Սոֆա Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: