Ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին տներից մեկում
26.08.2015 10:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին, Երևանի Շիրակի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արսեն Գ.-ն, ով օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: