Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
09.02.2016 12:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 8-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Սուրեն Հ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: