Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին
1961 թ. ծնված Էմմա Բ.-ն ահազանգել էր ոստիկանության Արթիկի բաժին, որ իր տան հետնամասից ռազմամթերք է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին նա մատնացույց է արել իր տան հետնամասի փլուզված հատվածի մետաղյա թիթեղը, որի տակից հայտնաբերվել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 128 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի պայթուցիչ:
***
Ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1965 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն «Չերքեզի ձոր» կոչվող տարածքից գտել է արկի նմանվող առարկա:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է արկի նմանվող 12 առարկա` առանց պայթուցիչի, կոռոզիայի ենթարկված վիճակում:
Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: