Հետախուզվողին հայտնաբերեցին ԼՂՀ Քաշաթաղի շրջանում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ԼՂՀ իրավապահների հետ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կրմեն գյուղում հայտնաբերել և փետրվարի 10-ին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Ալեքսանդր Մ.-ին, ով հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: