ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախներից՝ հեռու

15.04.2015 12:05 Խարդախություն

Ապրիլի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ջրվեժի Բանավան թաղամասի թիվ 15 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Գուրգեն Գ.-ին: Նա խոստովանել է, որ 2014 թ. հունիսին 1977 թ. ծնված Քրիստինե Գ.-ից վերցրել է արծաթյա զարդեր և վաճառել, իսկ 2014 թ. սեպտեմբերի 3-ին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով նույն կնոջ անվամբ Հյուսիսային պողոտայում գտնվող մի գրասենյակի մասնաճյուղից ապառիկ կարգով վերցրել է բջջային հեռախոս և չի կատարել մուծումները:
Վնասի չափը կազմում է 260.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: