ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ցավակցում ենք

Խոր ափսոսանքով տեղեկացանք մեր գործընկերոջ՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան մասին։
Նաիրա Մամիկոնյանը անաչառ և սկզբունքային լրագրող էր, մեր ժամանակի հմուտ ու փորձառու լրագրողներից, ուներ մասնագիտական հիմնավոր գիտելիքներ, ինքնատիպ գրիչ և հրատապ ու օրախնդիր հիմնահարցերին   բարեխղճորեն հետամուտ լինելու կարողություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության անձնակազմը ցավակցում է Նաիրա Մամիկոնյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին և բոլոր այն  լրագրողներին, ովքեր աշխատել են նրա հետ։