Ցանկապատը քանդել և գողացել է համագյուղացին
25.04.2015 09:31
Գողություն
Ապրիլի 24-ին, ժամը 15.30-ին, 1969 թ. ծնված Արտակ Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Գեղաշեն գյուղում գտնվող իր 1.500 քմ տնամերձ հողամասի մետաղյա անկյունակներով և ցանցով կազմված ցանկապատը քանդել և գողացել է համագյուղացին` 1987 թ. ծնված Նորայր Ղ.-ն` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նորոյր Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: