Ցուցմունք տալուց հրաժարվելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 29-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Ռոման Գ.-ն, որը 2016 թ. օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 339 հոդվածի /ցուցմունք տալուց հրաժարվելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
