Գյումրիի ոստիկանների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին ԼՂՀ-ում
02.11.2015 12:01
Հետախուզվողի հայտնաբերում
Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ԼՂՀ Լաչինի շրջանի Գետամեջ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Ալեքսանդր Մ.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: