Հայ ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին
Հունվարի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն գրություն է ստացվել, որ ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավային վարչական տարածքի ՆԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 1-ին մասի /կողոպուտ/ մեղադրանքով հետախուզվում է 1983 թ. ծնված Արմեն Գ.-ն:
Փետրվարի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ Արմեն Գ.-ն ներկայումս մի քրեական գործով գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ քրեական գործն էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի /2 դրվագ/ և 316 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով` կալանքի սկիզբը 2016թ. մարտի 25-ից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: