Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
31.10.2015 10:56
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 24-ին հաղորդվել էր Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց մահվան ելքով ավտովթարի մասին:
Հոկտեմբերի 30-ին 1984 թ. ծնված Կարեն Ա.-ն ցուցմունք է տվել, որ դեպքի պահին ինքն է եղել «Մերսեդես Բենց-G 500» ավտոմեքենայի ղեկին:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: