Մեղադրանք՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով
18.12.2015 11:12
Մարմնական վնասվածք
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել 1990 թ. ծնված Հենրիկ Մ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1990 թ. ծնված Աղասի Հ.-ն, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: