Նոյեմբերից հետախուզվող բնակարանագողը հայտնաբերվեց
27.01.2016 09:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 26-ին, ժամը 21.00-ին, Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արամ Ղ.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: