ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
11.02.2016 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 10-ին, ժամը 11.30-ին, վարչություն է ներկայացել 1952 թ. ծնված Միշա Ա.-ն, ով հունվարի 15-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /սպանության և ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք/:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: