ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ատրճանակ՝ պահարանից

Մարտի 10-ին, ժամը 16-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Էդգար Կ.-ի որսորդական ողորկափող հրազենի պահման պայմանները ստուգելիս՝ մետաղյա պահարանում նկատել են ատրճանակ, որի զսպանակը պահող հետին պտուտակավոր կափարիչը զոդված է եղել ատրճանակի իրանին:
Վերջինս հայտնել է, որ այն իրեն հիշատակ է մնացել հանգուցյալ հորից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: