Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Նոր Խարբերդում
27.11.2015 11:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Նոր Խարբերդի 1-ին փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերուժան Գ.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
Նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: