1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.06.2016 12:52 ՃՏ պատահարներ

Հունիսի 22-ին, ժամը 12-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբերը Գր. Լուսավորչի փողոցի թիվ 9 հասցեի մոտից բուժօգնության են տեղափոխել 50-ամյա Արմեն Մ.-ին և 60-ամյա Մխիթար Գ.-ին, ովքեր վնասվածքները ստացել են բարձրահարկ շինության կռունկից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, 1952 թ. ծնված Մաքսիմ Մ.-ն իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով նշված հասցեի մոտ բախվել է աշխատանքներ իրականացնող ամբարձիչին, ինչի հետևանքով ամբարձիչի վրա աշխատանքներ իրականացնող Արմեն Մ.-ն ու Մխիթար Գ.-ն վայր են ընկել և տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 16.00-ին «ԳԱԶել»-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 22.30-ին, 1994 թ. ծնված Իշխան Ա.-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող բենզալցակայանի դիմաց բախվել է մինչև այդ նույն վայրում տեղի ունեցած ավտովթարին մասնակիցներ 1989 թ. ծնված Մխիթար Օ.-ի «Օպել»-ին, որն էլ առաջ ընթանալով` բախվել է 1992 թ. ծնված Անդրանիկ Չ.-ի «Մերսեդես Բենց»-ին, որն էլ ընթանալով առաջ` վրաերթի է ենթարկել դեպքի վայր ժամանած «Նաիրի Ինշուրանս» ընկերության 2 աշխատակիցներին:
Պտահարի հետևանքով «Օպել»-ների վարորդները, «Նաիրի Ինշուրանս» ընկերության 2 աշխատակիցները և Իշխան Ա.-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 10.50-ին, Երևանի Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 12.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու և Բելինսկու փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա մի կնոջ և հեռացել:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Հունիսի 20-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել 33-ամյա տղամարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հունիսի 22-ին պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է հունիսի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ուսումնարանի տարածքում «Ուրալ» մոտոցիկլետով ուսումնարանի պարիսպին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 13-րդ կ/մ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց 711D» և «Զիլ 431440» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես-Բենց E-190» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 227-րդ կ/մ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: