ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանից գողացած հեռուստացույցը մի քանի օր անց վերադարձրել է տերերին

16.01.2016 10:54 Գողություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Դվին գյուղից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Մհեր Գ.-ին:
Պարզվել է, որ նա 2015 թ. դեկտեմբերի սկզբներին տան բակի կողմի բաց պատուհանից մուտք է գործել 1986 թ. ծնված Արման Դ.-ի բնակարան, գողացել հեռուստացույց և մի քանի օր անց վերադարձրել այն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: