Կինը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
30.04.2016 11:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 34 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անժելա Մ.-ին, ով ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: