Ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
03.05.2016 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 13.40-ին, Երևանի Նոր Արեշի 19-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Արարատ Ե.-ն, ով մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: