Ուկրաինայի Ինտերպոլի կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
28.04.2016 10:18
Հետախուզվողի հայտնաբերում
Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արմեն Ո.-ն, ով ապրիլի 18-ից Ուկրաինայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 186 հոդվածի /անձի առևանգում/ 5-րդ մասի և 146 հոդվածի /ազատությունից ապօրինի զրկելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: