Խարդախության մեղադրանքով հետախուզվողներից մեկին հայտնաբերեցին, մյուսը ներկայացավ կամավոր
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 19-ին, ժամը 15.20-ին, Ավանի Աճառյան փողոցի թիվ 41 շենքի բակից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Գ.-ն, ով ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 19-ին, ժամը 18-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Աշոտ Ս.-ն, ով ապրիլի 19-ից հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: